Լրահոս
Միջազգային
10:20
07.01.22
49

Ղազախստանում հայտարարել են, որ ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահները մարտական գործողությունների չեն մասնակցում

Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը հայտնում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտը չի մասնակցում մարտական օպերացիաներին․ նրանք պատասխանատու են պետական օբյեկտների պահպանության համար․

«Ներգրավվել է ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ կոնտինգենտը: Առաքելությունը խաղաղապահ բնույթ ունի: ՀԱՊԿ զինվորները մարտական գործողություններին չեն մասնակցում, չեն զբաղվում գրոհայինների ոչնչացմամբ»,- ասել է Աբաևը՝ հավելելով, որ ՀԱՊԿ խաղաղապահները իրականացնելու են պետական օբյեկտների պահպանությունը: