Լրահոս
Միջազգային
17:58
06.01.22
96

Ղազախստանի ԱԳՆ-ն հերքել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր կասեցնելու մասին տեղեկությունը

«Sputnik Ղազախստան»-ը հայտնում է, որ Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր կասեցնելու մասին տեղեկությունը։

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադյարովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանը կասեցրել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր՝ սահմանված արտակարգ դրության հետ կապված: