Լրահոս
Միջազգային
12:55
06.01.22
76

Ճապոնիան բողոքել է Հյուսիսային Կորեայի դեմ

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն ասել է, որ Ճապոնիան բողոքել է Հյուսիսային Կորեայի դեմ՝ կապված հիպերձայնային հրթիռի արձակման հետ:

ԿԺԴՀ-ն հիպերձայնային հրթիռ է փորձարկել հունվարի 5-ին։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այն ընկել է Ճապոնական ծովը։

«Մենք խիստ բողոք ենք հայտնել դիվանագիտական ​​ուղիներով՝ Պեկինում դեսպանատան միջոցով»,-հայտարարել է Հիրոկազու Մացունոն։