Լրահոս
Քաղաքական
21:41
27.12.21
33

Արցախի հայկական ապագան կասկածի տակ դնելն անթույլատրելի է. Արցախի ԱԺ հայտարարությունը

Արցախի կարգավիճակի վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո արտահերթ նիստ է հրավիրել Արցախի խորհրդարանը: Նրանք հայտարարություն են ընդունել, որտեղ նշված է, որ խորհրդարանը անթույլատրելի է համարում Արցախի սուբյեկտայնությունը, Արցախի հայկական ապագան կասկածի տակ դնող կամ նվազեցնող ցանկացած հայտարարություն: