Լրահոս
Հայաստան
09:48
05.01.22
59

Հայաստանի որ հատվածներում է ձյուն տեղում

Հունվարի 5-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աբովյանի տարածաշրջանի, Աշոցք-Բավրա, Գորայք-Ծղուկ-Սիսիան ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: