Լրահոս
Հայաստան
19:06
05.01.22
103

Գյումրիում հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել կայանված մեքենաների հրդեհը

Գյումրու «Վարդանանց» հրապարակում գլխավոր տոնածառի հարևանությամբ հունվարի 5-ին  ամբողջովին այրվել է  մեկ  մարդատար մեքենա, երկրորդն  այրվել է մասամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը դեպքի մասին ահազանգը ստացել է 18:08-ին: 18:10-ին դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ՝ թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Այս պահին հրշեջները մարում են հրդեհը: