Լրահոս
Միջազգային
21:48
05.01.22
125

Ալմաթիում ցուցարարները գրավել են Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի վարչության շենքը. ՏԱՍՍ

Ալմաթիում ցուցարարները գրավել են Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի վարչության շենքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ականատեսներին:

«Մի քանի տասնյակ մարդ ներխուժել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի շենք եւ ամբողջությամբ գրավել այն»,-ասել է ականատեսը:

Նրա խոսքով՝ Կոմիտեի դեպարտամենտի շենքը գրոհել են զանգվածային անկարգությունների ավելի քան 100 մասնակիցներ, որոնք զինված են եղել մետաղական ձողերով ու քարերը:

Գրոհի ժամանակ շենքին զգալի նյութական վնաս է հասցվել: