Լրահոս
Առողջապահական
11:12
07.01.22
48

Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ

ՀՀ առողջապահության նախարարությունը հաըտնում է՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 129-ով և դարձել 345518: 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3422 մարդ, կատարվել է 2 594 856 (+3899) թեստավորում, առողջացել են վարակվածներից 332 588–ը (+130): 

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7997 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը հասել է 1511–ի։