Լրահոս
Արցախ
11:37
07.01.22
88

100 տարում առաջին անգամ Սուրբ ծնունդը Արցախում նշել են ռուս խաղաղապահների ետ

100 տարում առաջին անգամ Արցախում տեղի է ունեցել Սուրբ ծննդի տոնակատարությունը ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների և ուխտագնացների մասնակցությամբ, որոնք գնացել էին Ռուսաստանից և Հայաստանից․

«2021թ. ապրիլի 12-ին կատարվեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի Հիսուսի ծննդյան տաճարի հիմնարկեքի, իսկ նոյեմբերի 4-ին՝ օծման արարողությունը։ Զորակազմի հրամանատարության և անձնակազմի, Ստեփանակերտ քաղաքի բնակիչների ջանքերով կարճ ժամկետում կառուցվեց այս զինվորական տաճարը։ 

Այսօր մենք տոնում ենք մեր տաճարի առաջին տոնը։ Սա առիթ է նորից մեծարելու Ռուսաստանի հավատարիմ զավակներին, որոնք իրենց ավանդն են ներդնում խաղաղության և համաձայնության վերականգնման գործում Լեռնային Ղարաբաղի բազմաչարչար հողում»,- ասել է Հիսուսի ծննդի տաճարի վանահայր Վադիմ Վալինկինը։

Ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների տեղակայման տարածքում նոր կառուցված Հիսուսի ծննդյան տաճարում կայացել է Սուրբծննդյան ժամերգություն, որն ավարտվել է խաչակիր երթով։ Դրան մասնակցել է ավելի քան 200 զինծառայող և 100 ուխտագնաց։

«Ամեն տարի այս լուսավոր տոնը դիմավորում եմ ընտանիքիս, հարազատներիս և մերձավորներիս հետ։ Բայց այս տարի ես գործուղման մեջ էի, և տոնը դիմավորելու եմ ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի հետ։ 

Ուրախալի է, որ այս տարի կառուցվեց ուղղափառ եկեղեցի, և մենք բոլորս հնարավորություն ունենք այցելելու տոնական պատարագին։ Բոլորին շնորհավորում եմ Հիսուսի ծննդյան լուսավոր տոնի առիթով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իգոր Ռազումովսկին։

Հիսուսի ծննդյան ուղղափառ եկեղեցին Լեռնային Ղարաբաղում կառուցվել է մոտ մեկ տարում հավատացյալ ռուս խաղաղապահների նախաձեռնությամբ։ Տաճարի համար հայ վարպետները և նկարիչները պատրաստել են 24 սրբապատկեր Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հովանավոր սրբերի պատկերներով։

Առաջին աղթոքը նոր կառուցված տաճարում տեղի է ունեցել 2021թ. օգոստոսի 8-ին։ Բացման պահից մինչ օրս ժամերգություններին կանոնավորապես այցելում են խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ու Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ներկայացուցիչները։