Լրահոս
Հասարակական
20:59
29.12.21
412

Հոսանքը փետրվարից թանկանալու է, բայց «թագավորն ապրած կենա»

 

Ջուրը թանկացավ, հերթը՝ լույսինն է: Թեև 2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ժողովրդին խաբում են, հոսանքի գինը կարող է 20 տոկոսով նվազել, փետրվարի մեկից հոսանքի սակագինը միջինում կբարձրանա 4,7 դրամով: Որոշումը չի ազդի միայն սոցալապես անապահով մարդկանց վրա: Իսկ ամսական 400 կիլովատ ժամից ավելի սպառողների համար թանկացումը կլինի ամենաբարձրը՝ 5,5 դրամ: