Լրահոս
Արցախ
11:29
07.01.22
81

Կորոնապատկերը՝ Արցախում

Արցախում հունվարի 6-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել:

Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 29-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ախտանիշներով հիվանդները բուժվում են ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32744 քաղաքացու հետազոտություն, որից 4838-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։