Լրահոս
Միջազգային
11:20
07.01.22
47

Բայդենը մեղադրել է Թրամփին նախընտրական կեղծիքի մեջ

«Associated Press»-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 6-ին մեղադրել է Դոնալդ Թրամփին ու նրա կողմնակիցներին, որ նրանք «դանակը դրել են դեմոկրատիայի կոկորդին» նախընտրական կեղծիքով և սադրել անցած տարվա մահասփյուռ հարձակումը Կապիտոլիումի վրա։

«Առաջին անգամ մեր պատմության մեջ նախագահը ոչ թե պարզապես պարտվեց ընտրություններում, այլ փորձեց կանխել իշխանության խաղաղ փոխանցումը, երբ կատաղած ամբոխը ներխուժեց Կապիտոլիում։ Չի կարելի երկիրը սիրել միայն այն ժամանակ, երբ հաղթում ես»,- ասել է Ջո Բայդենը Կապիտոլիումի իրադարձությունների տարելիցի իր ելույթում։

ԱՄՆ նախագահը կոչ է արել ամերիկացիներին հիշել այն, ինչ տեսել են հունվարի 6-ին իրենց աչքերով՝ ոստիկանության վրա հարձակվող և ցուցափեղկեր կոտրող ամբոխ, Համադաշնության դրոշ Կապիտոլիումում, կախաղաններ՝ տեղադրված դրսում՝ փոխնախագահին կախելու կոչերով, «և այս ամենը՝ այն ժամանակ, երբ Թրամփը նստած էր Սպիտակ տանը և հեռուստացույցով էր նայում»։