Լրահոս
Միջազգային
11:20
29.12.21
63

Ադրբեջանն ու Թուրքիան պատասխանատվության կենթարկվեն Արցախում կատարած ռազմական հանցագործությունների համար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնն իթ թվիթերյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրված ԱՄՆ ազգային պաշտպանության մասին օրենքին։ Փալոնի գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ Բայդենի կողմից ստորագրված օրենքը Թուրքիային և Ադրբեջանին առնչվող կարևոր դրույթներ է պարունակում:

 

«Ազգային պաշտպանության մասին օրենքը, որը ստորագրեց Բայդենը, կարևոր դրույթներ է ներառում, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն Արցախում կատարած ռազմական հանցագործությունների համար: Ես կհետևեմ, որ պահանջվող զեկույցները ճշգրիտ լինեն այդ հանցագործությունները փաստագրելիս»,–գրել է Փալոնը։