Լրահոս
Քաղաքական
13:08
26.04.22
259

Այս պահին մարդկանց ոգևորելու և մարդկանց ուշադրությունը գրավելու խնդիր կա. Սոս Հակոբյան

Img default alt hy

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը «ArmDaily.am»-ի հետ զրույցում ասել է, որ իրենց ակնկալիքները ակցիաներին մարդկանց մասնակցությունից կարծես թե արդարացված են։

«Մեր ակնկալիքները մինչ այժմ, ես կարծում եմ, հիմնականում արդարացված են, այսինքն արդարացված են։ Մարդիկ երեկ վճռական էին շատ՝ պայքարին տրամադրված և շատ մեծ ոգևորություն ու հավատ կա, որ այս անգամ հաղթանակը լինելու է և վերջապես մարդիկ ազատվելու են այս աղետ բերող իշխանություններից ու հնարավորություն ստանալու նորմալ, երկարաժամկետ, հասկանալի ապագա կառուցող պետություն ունենալու»,- նշել է Հակոբյանը։

Հարցին, որ ակցիաներից հետո քննարկումներ ծավալվեցին, որ ոստիկանության ուժերը չեն բավարարի հակազդել ընդդիմության ապակենտրոն ակցիաներին, եթե ավելի մեծ ու շատ դիմադրության օջախներ ծագեն, Սոս Հակոբյանն ասել է.

«Ի սկզբանե ապակենտրոն պայքարը, մենք ասել ենք, միտված է արդյունավետությանը, որն իրենից ենթադրում է, որ քաղաքի տարբեր հատվածներում նույն քանակի ուժեր ոստիկանությունը երբեք ի վիճակի չի եղել ու ի վիճակի չի լինի կենտրոնացնել։

Իրենք ունենալու են նաև կոորդինացիայի և կառավարման խնդիրներ և մեկ ակցիայի խափանումը նաև չի խափանելու մյուս ակցիայի միաժամանակ իրականացումը։ Այսինքն նաև ռիսկերի բաշխում է տեղի ունենալու, հետևաբար սա տակտիկական արդյունավետության տեսանկյունից կարծում եմ, որ շատ ավելի էֆֆեկտիվ և լավ է։ Հատկապես որ այս պահին մարդկանց ոգևորելու և մարդկանց ուշադրությունը գրավելու խնդիր կա՝ մարդկանց մասնակցային պրոցեսը ակցիային լինելը մեծացնելու»,- եզրափակել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարը։