Լրահոս
Հասարակական
11:48
07.01.22
108

ՀՀ կառավարությունը չի պատրաստվում Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ը մանրամասնել է, թե ինչ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող հայ զինծառայողները։ Ասվում է, որ հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։

«Արմենպրես»-ին ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Ղազախստանում ծավալվող իրադարձությունների հետևանքով ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան.

ՀՀ կառավարությունը այս պահի դրությամբ չի պատրաստվում Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին։

Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։