Լրահոս
Միջազգային
20:33
06.01.22
93

Բոլոր նրանք, ովքեր կհրաժարվեն զենքը վայր դնել, կոչնչացվեն. Ղազախստանի ՆԳՆ

«Sputnik Kazakhstan»-ը, հղում անելով Ղազախստանի ՆԳՆ-ին, հայտնում է՝ ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ զանգվածային անկարգությունների այն մասնակիցները, որոնք չեն կատարի զենքը վայր դնելու պահանջները, կոչնչացվեն։

«Զենքը վայր դնելու օրինական պահանջին զինված դիմադրություն ցույց տվողները կոչնչացվեն»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ղազախստանում ոստիկանության և Ազգային գվարդիայի ջոկատները ուժեղացված պարեկություն են իրականացնում, տեղադրվել են պահակակետեր, իրավախախտները ձերբակալվում են։