Լրահոս
Հայաստան
11:50
07.01.22
69

Ալեն Սիմոնյանի նոր ավտոմեքենայի ապահովագրումը արժեցել է 1.602.000 դրամ

«Armdaily.am»-ը գրում է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նոր ձեռք բերած մեքենան ապահովագրվել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում։ Այն արժեցել է 1.602.000 դրամ։ 

Կառավարության մեկ անձից կատարվող գնումների ցանկում երևում է, որ  ապահովագրումը ԿԱՍԿՈ տեսակի է, այն արվել է մեկ տարով՝ 2021 թվականի դեկտեմբերից, մինչև 2022 թվականի դեկտեմբերը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել էր Ազգային ժողովի նախագահի համար 90 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի ծառայողական ավտոմեքենա գնելու հարցը։ Որոշումը խիստ քննադատության էր արժանացել հանրության կողմից։ 

ՀՀ վարչապետն առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի նոր ավտոմեքենայի հարցին, ասել էր, որ իր ծառայողական հին ավտոմեքենան ևս շատ ծախս էր պահանջում։