Լրահոս
Միջազգային
21:42
05.01.22
991

Ղազախստանի ամբողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն

Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է սահմանվել: Այդ մասին հաղորդում է «Միր 24» հեռուստաընկերությունը՝ հղում անելով «Սպուտնիկ Ղազախստան»-ին:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ինչպես փոխանցում են ականատեսները, Ալմաթիում ցուցարարները գրավել են Ազգային անվտանգության կոմիտեի տեղական վարչության շենքը:

Ավելի վաղ ցուցարարները նախկին մայրաքաղաք Ալմաթիում գրավել էին նաև նախագահի նախկին նստավայրը, Ալմաթի քաղաքի վարչակազմի շենքը և հրդեհել «Ղազախստան» պետական հեռուստաընկերության մասնաճյուղը:  

Նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-19-ը երկշաբաթյա արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել Ալմաթիում, Մանգիստաուի և Ալմաթիի մարզերում և պարետային ժամ՝ ամեն օր 23:00-ից մինչև 07:00-ն: