Լրահոս
Իրավական
00:19
09.08.25
1 177

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Հայաստանում հայտնի երգիչ

Img default alt hy

Օգոստոսի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները օդանավակայանում ձերբակալել են ՀՀ հայտնի երգիչներից մեկին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա մոտ հայտնաբերվել է կասկածելի իր, ինչի վերաբերյալ փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին։

Նշված բաժին է ներկայացվել նաև երգիչը։Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հաղորդվում։