Լրահոս
Հասարակական
11:42
19.01.23
115

Զորամասում բռնկված հրդեհի հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողների վիճակը շարունակում է մնալ ծանր․ News.am

Img default alt hy

ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով վիրավորում ստացած 3 զինծառայողների վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ` հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են: