Լրահոս
Հասարակական
17:48
30.03.22
150

Զորամասերից մեկում ուսումնական տագնապ է հայտարարվել. ՊՆ

Img default alt hy

Անձնակազմի մարտական պատրաստականության ստուգման նպատակով N զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան և ռազմերթով զբաղեցրել նախորոշված շրջանները։

Ստուգվել են բարդ եղանակային պայմաններում առաջադրված խնդիրների կատարման ունակությունները, ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը»,- ասված է հաղորդագրության մեջ։