Լրահոս
Հասարակական
19:51
01.04.23
124

Զոհվել է թշնամու գնդակի՞ց, թե՞ ծառայակցի կրակոցից. թանձր մառախուղը՝ ողբերգության պատճառ

Հայաստանի հարավ-արևելյան սահմանին մահացած ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանը 19 տարեկան էր, Երևանից, 14 ամսվա ծառայող:  

Ըստ պաշտոնական վարկածի՝ ուրբաթ գիշերը ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում հայկական բանակի զինծառայողների միջև թյուրիմացաբար փոխհրաձգություն է եղել: Կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից: Միջադեպից հետո հայտնաբերվել է Հրաչյայի մարմինը: Եվս մի զինծառայող վիրավորվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: