Լրահոս
Հայաստան
13:23
04.04.22
954

Զոհված զինվորների հարազատներից շատերը ցանկություն ունեն, որ իրենց զավակները ակտիվ մասնակցեն զորակոչին. Անդրանիկ Քոչարյան

Img default alt hy

 

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ցանկանում են, որ իրենց որդիները մասնակցեն զորակոչին, ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Քննիչ հանձնաժողովում զոհվածների հարազատների հետ մեր վերջին շփումների ժամանակ շատերը, որ զավակներ էին կորցրել, ցանկություն ունեն, որ իրենց զավակները ակտիվ մասնակցեն զորակոչին»,- հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Քոչարյանը։

Նա նշել է, թե պատերազմի ժամանակ անվտանգ տեղեր չեն լինում ու հրթիռները հասնում են ամեն տեղ։

«Այնտեղ չեն նայում թիկունքինն է, մեքենա է, բոլորը թիրախավորված են»,- ասել է Քոչարյանը։