Լրահոս
Հայաստան
16:19
07.04.22
865

Զոհված տղաների ծնողները ժամերով սպասելուց հետո հեռանում են Կառավարական առանձնատնից

Img default alt hy

Կառավարական առանձնատան գլխավոր մասնաշենքում այսօր ընդունելություն է կազմակերպված, որին հրավիրված են ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներում զոհված զինծառայողների ծնողները:

«Mediahub»-ի տարածած տեսանյութում երևում է, որ դեռ միջոցառումը չսկսված՝ ծնողները հետ են գնում: Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ են այս ժամին հետ գնում, ծնողները պատասխանել են.

«Տեղ չկա, դրա համար էլ գնում ենք: Հրավիրել էին, մենք էլ գիտեինք, թե պիտի նստեինք, ինչպես, որ պետք է մեզ մարդ զգայինք»:

Զոհվածի ծնողը նշել է`դրսում էին կանգնել, տեղ չկար նստելու:

«Մենք քառօրյա պատերազմի զոհվածների ծնողներ ենք, Գյումրիից ենք եկել:Գյումրիից եկած բոլոր ծնողներն էլ հետ են գնում»: