Լրահոս
Քաղաքական
23:00
04.04.23
146

Զոհրաբ Մնացականյանը վերջին պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկն է․ Աշոտյան

Img default alt hy

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկը ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն է։

«Գուցե գրածս off-trend դիտվի, բայց հավատացեք, պակաս կարևոր հարց չէ։

Այսօր հանրային և քաղաքական այլ քննարկումների քողի ներքո ԱԺ-ում Քոչարյան Անդոյի խեղկատակության հյուրն էր նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Կրկնում եմ։ Զոհրաբ Մնացականյանը վերջին պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկն է։

Սույն ոչնչությանը թվում է, թե մենք մոռացել ենք իր նողկալի ծառայությունը հողատուին, ինչի պատճառով մեր գլխին եկավ այդպիսի արյունալի ու դաժան պատերազմ։

Նա.

Ի սկզբանե 2018-ի մայիսին հայտարարել էր, որ ոչ թե դիվանագետ է, այլ Նիկոլի ոհմակի անդամ։

Ուրանալով Արցախն ու ցեղասպանությունը՝ ընդունել է դավաճանի «ժողովրդավարությունն է մեր բրենդը» պատուհաս դարձած քաղաքականությունը։

Նիկոլի հետ միասին Դուշանբեում Ալիևին ծախել է 2016-ի ապրիլյանից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի մեր դիվանագիտական հաղթանակները։

Սրա նման սրիկան է սվաղել Նիկոլի կողմից մեր բանակցային դիրքերի ոչնչացումն ու մոտեցրել պատերազմի ուրվականը։

Սա է հայ ժողովրդից 2019-ից սկսած թաքցրել Արցախի շուրջ նոր բանակցային փաթեթի գոյությունը։

Սա է ուրացել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես կարգավորման սկզբունք։

Սա է 2020-ի փետրվարից լպստել Նիկոլի կողմից հարբած վիճակում միջազգային լրահոս նետված «Մյունխենյան սկզբունքներ» արտաթորանքը։

Սա մեր պարտության, մեր ցավի, մեր պատվազրկման և մեր կորուստների հիմնական ճարտարապետներից է։

Պետք էր կատարյալ ստահակ լինել, որ չտեսնել այդքանից հետո քո պատճառով երկրի վրա եկող արյունոտ ամպերը։

Քո դատաստանն էլ է գալու, դավաճան»,- գրել է Արմեն Աշոտյանը։