Լրահոս
Աշխարհ
23:20
26.10.22
92

Զիփլայնից ընկած և մահացած տղամարդու կյանքի վերջին րոպեները պատկերող տեսանյութը հայտնվել է համացանցում

Img default alt hy

Բրազիլիայի հայտնի լողափային հանգստավայրում տեղացի զբոսաշրջիկը զիփլայնից ընկել է և մահացել: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ տղամարդու մահվան տեսանյութը հրապարակել է Globo պորտալը։

39-ամյա Սերխիո Մուրիլո դե Լիմա Սանտանան արձակուրդ է անցկացնելիս եղել երկրի արևելյան ափին գտնվող Կանոա-Կեբրադա ծովային հանգստավայրում: Տղամարդը որոշել է զիփլայնից օգտվել. ավազաթմբի վրայով անցնելիս նա ինքն իրեն տեսանկարահանել է:

Երբ տղամարդը գրեթե անցել է հեռավորության կեսը, զիփլայնի հենարաններից մեկը թեքվել է, և զբոսաշրջիկն ընկել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ ծառայությունները, որոնք արձանագրել են էքստրեմալի մահը։

Նշվում է, որ իշխանությունները հետաքննություն են սկսել զբոսաշրջիկի մահվան պատճառների վերաբերյալ։