Որովհետև դա ոչ թե պահի տակ, ըստ քաղաքական եղանակի ձևավորված դիրքորոշում կամ մոտեցում էր, այլ վերջին 2-3 տարիներին ձևավորված, արմատացած համոզմունք։
Գիտեմ, որ խիստ ոչ պոպուլյար բան եմ ասելու, բայց զինվորականներին խիստ մի դատեք, անկախ ամեն ինչից, նրանք ոչ քաղաքական դեմքեր են։
Նույնիսկ խիստ փորձառու քաղաքական, պետական գործիչներն են վտանգավոր տապալումներ, սայթաքումներ ունենում՝ դա մենք վերջին 2-3 տասնամյակում շատ ենք տեսել, ուր մնաց խրամատներում, զորամասերի ճանապարհներին, վերակարգերում ապրած մարդիկ քաղաքական գործընթացներում չսխալվեն։
Ամեն դեպքում զինվորականներն ու անձամբ Օնիկ Գասպարյանը պետք է գիտակցեն, որ իրենց քայլերը մնացել են չընկալված, միգուցե՝ չավարտված, իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ բանակի շուրջ ստեղծված այս անորոշ իրավիճակը նոր սպառնալիքներ է ստեղծելու առանց այդ էլ «ծանր վիրավոր» բանակի համար»։