Լրահոս
Միջազգային
23:24
28.04.25
225

Զելենսկին հանձնում է Ղրիմը, Պուտինը հիասթափեցնում է. Թրամփի բացահայտումները

 

Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմանը Ղրիմի, Սևաստոպոլի, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի միջազգային ճանաչումն է որպես ռուսական տարածք, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը բրազիլական O Globo թերթին տված հարցազրույցում է փակագծեր բացել: Նա պնդել է, որ Կիևի բոլոր պարտավորությունները պետք է դե յուրե ամրագրվեն, ունենան կիրառման մեխանիզմներ և լինեն անժամկետ։ Այժմ Մոսկվան ազդանշանի է սպասում Կիևից՝ պատերազմը դադարեցնելու շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու համար: Այդ մասին Դմիտրի Պեսկովն է հայտնել: