Լրահոս
Միջազգային
17:53
29.03.22
147

Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի ու Արցախի վերաբերյալ Պետդումայի պատգամավորի «առաջարկին»

Img default alt hy

Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի ու Արցախի վերաբերյալ Պետդումայի պատգամավորի «առաջարկին»

Դելյագինը ռուսական դաշնային հեռուստաալիքներից մեկի եթերում առաջարկել էր միջուկային հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթային արդյունաբերությանը։

Տնտեսական քաղաքականության գծով Պետդումայի կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Դելյագինի հայտարարությունները Ադրբեջանի և Արցախի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմանը չեն համապատասխանում և անթույլատրելի են։

Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ցանկացած նման հայտարարություն անթույլատրելի ենք համարում»,- ասել է Զախարովան։

Ըատ նրա` նման հայտարարությունները «չեն արտացոլում Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը»։