Լրահոս
Քաղաքական
21:30
04.05.22
193

Ընդդիմությունը մեղադրում է, ՔՊ-ն՝ ծափ տալիս․Փաշինյանին ներկայացվել է իր հրաժարականի հանրային պահանջը

 

«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկող բազմահազարանոց ցույցի ձևակերպած՝ հրաժարականի հանրային պահանջը Ազգային ժողով են տարել ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ, բայց Փաշինյանը էլի նախկիններին է վերագրել բոլոր մեղքերը:

Իսկ երբ ընդդիմադիրները իբրև բոյկոտ սկսել են լքել դահլիճը, վարչապետը էմոցիոնալ պոռթկում է ունեցել, իսկ նրա քաղաքական թիմը սկսել է անզուսպ ծափահարել՝ հավանաբար խլացնելու համար ընդդիմադիրների՝ «Նիկոլ, դավաճան» վանկարկումները: Առավել էնտուզիազմով են ծափահարել ՔՊ-ականներ Ալեն Սիմոնյանը, Արթուր Հովհաննիսյանը, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Միայն Զարուհի Բաթոյանը չի ծափահարել: