Լրահոս
Քաղաքական
10:30
20.05.22
289

Ընդդիմադիրները գնում են նախագահի նստավայր, որտեղ հանդիպում են Լիտվայի և Հայաստանի նախագահները

Img default alt hy

«Դիմադրություն» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից երթով գնում են դեպի նախագահական նստավայր, որտեղ տեղի է ունենում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հայաստան պաշտոնական այցով ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդանի հանդիպումը։

«Մեր նպատակն է ցույց տալ, որ Նիկոլը չունի որևէ մանդատ՝ բանակցելու Հայաստանի և Արցախի հարցում, և եվրոպական երկրները աչքերը փակ են պահում այս բռնատիրական դրսևորումների դեմ, որ կա Հայաստանում»,- քայլերթի ընթացքում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։