Լրահոս
Հասարակական
17:09
10.05.22
113

Ընդդիմադիր երիտասարդները Արցախի դրոշը տեղադրել են Մանկավարժական համալսարանում

Img default alt hy

«Դիմադրություն» շարժման մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիա են իրականացրել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում։ Նրանք մտել են համալսարան և պատուհանից կախել Արցախի դրոշը։

Երիտասարդները «Արցախ», «Ուսանո՛ղ, ոտքի՛» կոչերով շրջել են համալսարանի միջանցքներում և կոչ արել ուսանողներին միանալ իրենց պայքարին։ Այդ ընթացքում դիմադրություն շարժման մյուս մասնակիցները երթով շարժվել են Խանջյան փողոցով։