Լրահոս
Քաղաքական
22:35
22.04.23
177

«Խփում էին գլխիս». Ցեղասպանության 108-րդ տարելիցից առաջ ծեծել են «Վրաստանի հայ համայնքի» նախագահին

Թբիլիսիում հարձակվել են «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանի վրա: Նա տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, պատմել, որ երեք հոգի դիմակավորված հարձակվել են իր վրա, երբ գրասենյակից տուն գնալիս է եղել։ Հարվածել են մարմնի տարբեր հատվածներին՝ այդ թվում գլխին, և փախուստի դիմել։ Նա համոզված է, որ հարձակման պատճառը Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցության ապրիլի 23-ի և 24-ին կազմակերպվող միջոցառումներն են։