Լրահոս
Իրավական
13:12
13.02.26
99

Խուզարկություն՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի, փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակները։ Հիվանդանոցից մեր թղթակիցը տեղեկացնում է, որ խուզարկում են նաև բժշկական կենտրոնի ֆինանսական գծով փոխտնօրենի աշխատասենյակը: Գլխավոր հաշվապահի և հաշվետարի համակարգիչներն են առգրավվել: Քննչական կոմիտեից «Հայլուր»-ին հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության շրջանակում են խուզարկությունները: Թե քրեական ինչ վարույթ է, առայժմ չի բացահայտում ՔԿ-ն: