Լրահոս
Հասարակական
11:23
17.01.25
457

Խոշոր վթար՝ Մյասնիկյան պողոտայում․ բախվել են «Lexus»-ը, «BMW»-ն ու 3 «Mercedes»-ներ. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են 3  ավտոմեքենաներ՝ «Mercedes», «BMW» և «Lexus» մանկիշի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկին, մինչ հրշեջների ժամանումը, ավտոմեքենայից դուրս են բերել մի քանի երիտասարդ տղաներ։