Լրահոս
Հասարակական
11:07
20.05.22
230

Խոշոր փլուզում՝ Ծիծեռնակաբերդի խճուղում. տապալվել են էլեկտրասյուներ, ճանապարհը երկկողմանի փակ է

Այսօր խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում մոտ 200 մետր երկարությամբ ճանապարհի հենապատի փլուզում է տեղի ունեցել ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով մի քանի էլեկտրասյուներ են տապալվել։  

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Փլուզման հետևանքով վնասվել է նաև կոյուղատարը, և կեղտաջրերը լցվում են դուրս։