Լրահոս
Հասարակական
16:40
19.08.22
255

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. Դիլիջանի 1-ին ոլորանում բեռնատարը կողաշրջվել է

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 39-ամյա Շիրակ Ջրաղացպանյանը իր վարած բեռնատար ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 90 կմ-ին՝ Դիլիջանի առաջին ոլորանում, կողաշրջվել է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ  չկան։