Լրահոս
Հասարակական
13:52
21.05.22
211

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Toyota-ն ու ՎԻՍ-ը, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Մայիսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 31-ամյա Անի Մ-ի վարած Toyota մակնիշի և 62-ամյա Կարապետ Հ-ի վարած ՎԻՍ մակնիշի ավտոմեենաները։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ՎԻՍ-ը կողաշրջվել է, վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ», իսկ Toyota-ի վարորդը՝ «Արմավիր» բժշկական կենտրոն։