Լրահոս
Հասարակական
11:30
15.05.22
241

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. Արմավիր քաղաքի «Կարմիր կամրջի» մոտ բախվել են 2 Mercedes-ներն ու Opel-ը. կա 5 վիրավոր

Img default alt hy

Մայիսի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածքի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Լևոն Մ.-ի վարած  Mercedes մակնիշի, 39-ամյա Արթուր Հ.-ի վարած Mercedes մակնիշի և 49-ամյա Հայկ Ա.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 30-ամյա Գևորգ Մ.-ն, 19-ամյա Անրի Մ.-ն, 35-ամյա Լիաննա Կ.-ն և 27-ամյա Դավիթ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: