Լրահոս
Հասարակական
11:10
19.05.22
256

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Mercedes-ը բախվել է «06»-ին, կա 6 վիրավոր

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում՝ երթևեկելի գոտուց դուրս, կողմնակում կայանված անսարք վիճակում գտնվող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։  Վիրավորներից 3-ը տեղում բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։  

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ի վարորդն ու ուղևորները Զվարթնոց օդանավակայան մեկնելիս են եղել։