Լրահոս
23:09
10.11.22
375

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 42-ամյա Հայկ Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 53-ամյա Վաչագան Խաչատրյանի վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes-ն էլ բախվել է Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշին, այն շարժել տեղից, ապա մասամբ կախվել ձորակում։ 

Ավտոմեքենաները քարշակի միջոցով ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները դուրս են բերել վթարի վայրից և տեղափոխել անվտանգ վայր։