Լրահոս
Միջազգային
17:01
26.02.22
181

Խարկովում հայերի շրջանում զոհեր կամ վիրավորներ չունենք. Խարկովի ՀՀ հյուպատոսի օգնական

Img default alt hy

Ուկրաինայի Խարկով քաղաքի ՀՀ հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը «ArmDaily.am»-ի հետ զրույցում ասել է, որ քաղաքը Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է:

«Ես հիմա գտնվում եմ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում: Քաղաքի ներսում այս պահին մարտեր չեն ընթանում, բայց լսվում են պայթյուններ հեռվից: Կա և հացի խնդիր, և ջրի խնդիր, մեծ հերթեր են գոյացել խանութների դիմաց: Հայերի շրջանում, փառք Աստծո, վիրավորներ և զոհեր չկան»,- ասել է Հովհաննիսյանը:

Խարկովում ՀՀ հյուպատոսի օգնականը տեղեկացրեց, որ քաղաքից դուրս գնալ խորհուրդ չի տրվում և թույլ չի տրվում:

«Ամբողջ քաղաքի շրջակայքում մարտեր են ընթանում և ասեմ նաև, որ ապահով տեղ չկա, որպեսզի գնան և պատսպարվեն որևէ մտակա քաղաքում»,- ասել է Հովհաննիսյանը: