Լրահոս
Հասարակական
12:16
17.01.25
371

Խանջյան փողոցից թունելով դեպի Հերացու փողոց նոր ԼԵԴ լուսատուներ կտեղադրվեն

Img default alt hy

Հունվարի 18-ին՝ ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Խանջյան փողոցից թունելով դեպի Հերացու փողոց (Գետառի նորակառույց ճանապարհ) և ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Հերացու փողոցից թունելով դեպի Խանջյան փողոց երթևեկելի ճանապարհահատվածներում «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից կատարվելու են հին ԼԵԴ տեսակի լուսատուները նոր ԼԵԴ տեսակի լուսատուներով փոխարինման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: