Լրահոս
Քաղաքական
14:05
09.09.24
259

Խաղաղության համաձայնագրի տեքստն ամբողջապես համաձայնեցված է. Արարատ Միրզոյան

Img default alt hy

Խաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանին առաջարկված վերջին տեքստն ամբողջապես համաձայնեցված տեքստ է, ԱԳՆ-ում Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Դրանք կամ հոդվածներ են, որ նախկինում ամբողջապես են համաձայնեցվել, կամ հոդվածների այն մասերը, որոնք արդեն հաջողվել էր համաձայնեցնել։ Ըստ էության, ստացվում է՝ տեխնիկապես և փաստացի ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, և մեր առաջարկն է եղել ստորագրել այն, ինչը հաջողվել է այս ընթացքում համաձայնեցնել»։

Ըստ նրա՝ տեքստի շուրջ այլևս չկան անհամաձայնություններ. «Երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ ու խնդիրներ է փորձում ներառել բանակցային գործընթացում, և մեր մոտեցումն է, որ օր առաջ, րոպե առաջ ստորագրենք համաձայնեցված տեքստը»։

ԱԳ նախարարն ասաց, որ պայմանագրի 16 հոդվածից 13-ն ամբողջապես է համաձայնեցված, 3-ը՝ մասնակի. «Նախաբանն էլ առանձին կտոր է»,- ասել է նա՝ մեկնաբանելով, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը հայտնել 17 հոդվածի մասին։ Միրզոյանի խոսքով՝ նա երևի նկատի է ունեցել նաև նախաբանը։