Լրահոս
Հասարակական
12:40
19.01.23
159

Վթարի պատճառով 8,5 ժամ ջուր չի լինելու

Img default alt hy

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 19-ի ժամը 10:30-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Գետափնյա, Դարակերտ, Նորաբաց գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: