Լրահոս
Հասարակական
23:00
01.05.25
379

Վնասվել են մի քանի ավտոմեքենաներ. նոր մանրամասներ՝ Սարյան փողոցում տեղի ունեցած պшյթյունից (լուսանկարներ)

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սարյան փողոցում՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան դիմաց, ավտոմեքենայի գազաբալոն է պայթել, հայտնում է Shamshyan.com-ը։

Այս պահին երթևեկությունը Սարյան փողոցի մոտ 800 մետր հատվածում դադարեցվել է։

«Opel Combo» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ,  այդ թվում՝ «Porsche Cayenne», «BMW X5», «Toyota Camry», մեկ այլ էլեկտրական ավտոմեքենա և ևս 2-ը, որոնց մակնիշները պարզվում են։

Ըստ նախնական տեղեկությունների պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Այս պահին պարեկները պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Տրասգազ Երևանի ԳԳՄ-ից, սակայն տեղում պարզվել է, որ պայթյունը ավտոմեքենայի գազաբալոնից է, գազաբալոնների մեկն ամբողջությամբ, ժողովրդի լեզվով ասած՝ «բացվել» է, 2-ն էլ շպրտվել են դուրս։