Լրահոս
Հասարակական
15:30
04.05.25
380

Վերջին երեխան երեք տարի առաջ է ծնվել. այլանդակ ճանապարհով՝ դեպի ծերացող Գողթանիկ

Գողթանիկում անցյալը դեռ շնչում է, բայց ներկան՝ լուռ մարում: Վերջին երեխան Վայոց ձորի այս գողտրիկ գյուղում երեք տարի առաջ է ծնվել: Ծերանո՞ւմ է գյուղը, թե՞ պարզապես հոգատարության կարիք ունի՝ նորից ծաղկելու համար: Ինչո՞ւ է մեղվաբուծության, անասնապահության և զբոսաշրջության մեծ հեռանկարներով գյուղում փոքրացել ապագայի հույսը: