Լրահոս
Հասարակական
19:07
01.04.23
91

«Վերևը թուրքն ա կանգնած». Տեղում «իրավիճակի էական բարելավում» չեն տեսնում

Տեղ գյուղ ադրբեջանական ներխուժման մասին նախապես տեղյակ է եղել Հայաստանի իշխանությունը, պնդում են Տեղի բնակիչները: Նրանցից մեկը թշնամու՝ իրենց հողերում հայտնվելուց 5 օր առաջ ԱԱԾ սահմանապահների է տեսել, որոնք դիրքավորվել են բավականին հեռու և սաստել գյուղացուն, երբ նա զարմացած հարցրել է, թե ինչու են այդքան հետ կանգնում իրական սահմանից:

ԱԱԾ-ն այսօր հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Տեղ-Կոռնիձոր հատվածում, սահմանի ճշգրտում արել, որի արդյունքում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Նշանակում է՝ հե՞տ է քաշվելու թշնամին, ԱԱԾ-ն չի հստակեցնում: