Լրահոս
Քաղաքական
12:15
03.05.25
214

Վերահաստատում ենք լրատվամիջոցների ազատության նկատմամբ մեր ամուր հանձնառությունը․ ԱԳՆ

Img default alt hy

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով վերահաստատել է լրատվամիջոցների ազատության նկատմամբ ամուր հանձնառությունը:

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով մենք վերահաստատում ենք լրատվամիջոցների ազատության նկատմամբ մեր ամուր հանձնառությունը՝ որպես մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ։ Նույն տրամաբանությամբ մենք շարունակում ենք ջանքերը՝ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին և սրընթաց տեխնոլոգիական առաջընթացի հետևանքով առաջացած մարտահրավերների հաղթահարմանը»,–նշել է խոսնակը:

ԱԳՆ-ից հիշեցրել են՝ Հայաստանը նշանակալի նվաճումներ է գրանցել, այդ թվում՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2025–ում 9 դիրքով առաջխաղացում գրանցելով ու 34-րդ հորիզոնականը զբաղեցնելով, որը ժողովրդավարական դիմադրողականության և բարեփոխումների ջանքերի պարզ վկայություն է։