Լրահոս
Տնտեսական
13:45
01.11.22
103

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0,5 տոկոսային կետով

Img default alt hy

Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝

· վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10,5%.

· Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 12,0%.

· Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9,0%:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 15:30-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով: